Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մայնցում կայացած բիզնես ֆորումում ելույթ ունենալիս քննադատել է Եվրոպայում սահմանները փակելու քաղաքականությունը, որին դիմել են մի շարք երկրներ՝ միգրատների հոսքից խուսափելու համար, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

«Ոչ ոք չպետք է իրեն այնպես պահի, ասես գոյություն ունի միասնական արժույթ, բայց չկա ազատ տեղաշարժի հնարավորություն։ Փակ սահմանների դեպքում միասնական եվրոպական շուկան շատ կտուժի»,- ասել է նա։

Միաժամանակ կանցլերն ընդգծել է, որ Եվրոպան պատրաստ չէր փախստականների հոսքին, եւ ինչպես պարզվեց, խոցելի է։