Թաիլանդի Պհուկետ քաղաքում զբոսաշրջիկներին օդանավակայան տեղափոխող երկհարկանի ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետեւանքով վիրավորվել է 18 մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Տուժածների մեջ են չինացի զբոսաշրջիկներ, վարորդն ու զբոսավարը, նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:

Աղբերգության վայր են ժամանել ոստիկաններ եւ տեղի իշխանությունների ներկայացուցիչներ: Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառը: