Վենեսուելայի Գերագույն դատարանը երկուշաբթի ընդդիմությանը զրկել է երկրի խորհրդարանում որակյալ մեծամասնությունից (167 մանդատից 112-ը)։ Չեղյալ է հայտարարվել հունվարի 6-ին Ժողովրդավարական միասնության բլոկի երեք պատգամավորների երդմնակալության մասին Ազգային ասամբլեայի որոշումը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ազգային Ասամբլեայի որոշումները ճանաչվելու են անվավեր այնքան ժամանակ, քանի դեռ նրա կազմում են այդ երեք պատգամավորները։
2015թ. դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում Ժողովրդավարական միասնության բլոկը ստացել էր 167 մանդատից 109ը։ Նախագահ Նիկոլաս Մադուրոյի կուսակցությունը ստացել էր 55 տեղ՝ 41-ով պակաս, քան նախորդ գումարման նստաշրջանում։




























