Ավստրալիայի ափերին զբոսաշրջիկները օվկիանոսում աղետի ենթարկված նավակի մասին գրությամբ շիշ են գտել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հունվարի 2-ով թվագրված նամակում ասվում է. «Ուտելիքը կբավականացնի եւս 2 օր։ Վառելիք չկա։ Մենք վախեցած ենք, օգնե՛ք»։  Ավստրալիայի փրկարարական ծառայություններն այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Նամակում նշված են նաեւ նավակի գտնվելու վայրի մոտավոր կոորդինատները։

Ուղղաթիռը որոնողական աշխատանք է տանում Բրոուլի եւ Բերմանգուի քաղաքների միջեւ ափի 60 կմ երկայնքով։ Այս պահին նավակը դեռեւս չեն գտել։