Կամբոջայում ավտովթարից 5 մարդ է մահացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւմտյան Կամպոնգսպի նահանգում: Անհայտ պատճառներով, կարի ֆաբրիկայի աշխատակիցների տեղափոխող երկու բեռնատար մեքենաներ դուրս են եկել մայրուղու երթեւեկելի մասից, որի հետեւանքով ֆաբրիկայի 5 աշխատակցուհիներ տեղում մահացել են, եւս 68 մատ տուժել է: Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Քննիչները պարզում են վթարի պատճառները:


























