Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել՝ Եվրոպայի իսլամականացման դեմ պայքարող, ծայրահեղ աջակողմյան հայացքների հարող Պեգիդա շարժման համախոհների եւ նրանց ընդդիմադիրների մասնակցությամբ։

Միգրանտների դեմ բողոքի ցույցի ելած ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել Մերկելի քաղաքականության կապակցությամբ՝ վանկարկելով «Մերկե՛լ, հեռացի՛ր եւ տա՛ր քեզ հետ քո մուսուլմաններին»։

Ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը, ձերբակալվել է ավելի քան 200 ցուցարար, որոնք անկարգություններ են հրահրել՝ գործի դնելով հրատեխնիկա եւ քարեր նետելով խանութների ցուցանակների վրա։ Ցուցարարները հարձակվել են նաեւ ցույցը հսկող ոստիկանական ավտոբուսի վրա։

Միաժամանակ քաղաքի մյուս հատվածում Պեգիդա ծայրահեղ աջակողմյան շարժման դեմ բողոքի ցույցը խաղաղ է ընթացել։

Գործակալության տեղեկություններով՝ 2 ցույցերին մասնակիցել է ընդհանուր առմամաբ 3400 մարդ։