Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Ռինկեբյու թաղամասում դանակով զինված տղամարդը բնակարաններից մեկում պատանդներ է վերցրել, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը բնակարանում է պահում կնոջ եւ երեխայի։ Ոստիկանները շրջապատել են շենքը։
Ինչպես հայտնում է Aftonbladet շվեդական թերթը, դեռեւս հայտնի չէ, թե տղամարդը պատանդների հետ որեւէ կապ ունի, թե ոչ։
«Բնակարանում մի քանի մարդ կա։ Դեպքի վայրում է մեր բանախոսը։ Այս պահին մեր խնդիրը տղամարդուն հանգստացնելն է»,- ասել է Ստոկհոլմի ոստկանության ներկայացուցիչ Լարս Բիստրոմը։


























