Քուվեյթի դատարանը երկու անձի մեղավոր է ճանաչել Իրանի եւ «Հըզբոլլահ»-ի օգտին լրտեսության մեջ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հաղորդագրությունում ասվում է, որ երկու տղամարդ մարհապատժի է ենթարկվել: Նրանք մեղադրվել են նաեւ ապօրինի զենք պահելու մեջ:

Նշվում է, որ դատապարտյալներից մեկն Իրանի քաղաքացի է: Նրա նկատմամբ դատավճիռը  հեռակա կարգով է կայացվել: Մյուս դատապարտյալը Քուվեյթի քաղաքացի է, որը ներկա է եղել դատին: