Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակկումունալ տնտեսությունների, ԼԳԲՏ իրավունքների եւ առողջապահության հարցերի նախարար Մարտին Ֆոլին ներողություն է խնդրել Twitter-ի օգտատերերից՝ պոռնոգրաֆիական բովանդակություն ունեցող կայքերը «լայքելու» եւ իր էջում տեղադրելու համար: Քաղաքական գործիչը հայտնել է, որ իր էջը կոտրել են, հաղորդում է Lenta-ն վկայակոչելով The Herald Sun-ը:

Ֆոլիի անունից՝ կոշտ պոռնոգրաֆիական բովանդակությամբ հրապարակումներ են եղել վերջին տարվա ընթացքում առնվազն 4 անգամ:

«Իմ էջը կոտրել են: ներողություն եմ խնդրում արգահատելի նյութերի համար: Մենք արդեն համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկել »,-գրել է նա իր Twitter-ում: Պաշտոնյայի էջն ավելի քան 6 հազար հետեւող ունի:

«Անպարկեշտ նյութերը հեռացվել են: Այդ գործընթացը որոշ ժամանակ տեւեց հաքերների ստեղծած բարդությունների պատճառով»,-ասել է նախարարը: