Աֆղանստանում «Թալիբան» շարժումը հաստատել է կանադացի Քոլին Ռեզերֆորդին ազատ արձակելու տեղեկությունը, որին գրոհայինները գերի էին վերցրել 5 տարի առաջ:
Թալիբների խոսքով, կանադացու ազատ արձակման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կատարի միջնորդությամբ: «Թալիբանը» հստակեցնում է, որ պատանդը ազատ է արձակվել մարդասիրական նկատառումներից ելնելով:
Ազատ արձակված կանադացու հետեւից Գազնի նահանգ ուղղաթիռ է եկել, որին ուղեկցել են կործանիչներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թալիբները, որոնք կանադացուն գերեվարել էին 2010 թվականին, պնդում էին, որ Քոլին Ռեզերֆորդը լրտես է: Վերջինս հերքում էր այդ մեղադրանքը: Նրա խոսքով, ինքը Աֆղանստան է եկել որպես զբոսաշրջիկ, իրեն հետաքրքրում ին այդ երկրի պատմական տեսարժան վայրերը:



























