Հյուսիսկորեական լրատվամիջոցները հաղորդել են, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր մերձավոր շրջապատի ուղեկցությամբ բարձրացել է երկրի ամենաբարձր լեռ եւ գործող հրաբուխ Պեկտուսանի գագաթ, տեղեկացնում է Lenta-ն` վկայակոչելով Daily Mail-ին:
Լուսանկարներում, որոնք վկայում են հյուսիսկորեացի առաջնորդի` գագաթ բարձրանալու մասին, Կիմ Չեն Ինը պատկերված է քամուց ալեկոծվող մազերով, սեւ վերարկուով եւ կոշիկներով:
Daily Mail-ն ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ այս եղանակին Պեկտուսանի գագաթին ջերմաստիճանը կարող է հասնել 23 աստիճան ցրտի: Այդ կապակցությամբ պարբերականը ենթադրում է, թե լուսանկարներն իրականում արվել են անցյալ տարվա ապրիլին: Այն ժամանակ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Կիմ Չեն Ինը լեռ է բարձրացել կործանիչների հյուսիսկորեացի օդաչուների հետ:
Վերելքից հետո ԿԺԴՀ-ի առաջնորդը հայտնել է, որ Պեկտուսան բարձրանալն իր համար «հոգեւոր սնունդ է, որը ցանկացած միջուկային զենքից ավելի ուժեղ է»:



























