Ստամբուլում կատարված ահաբեկչության հետեւանքով տուժել է գերմանացի զբոսաշրջիկների խումբը, հայտենլ է Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Gazeta–ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Միջազգային ահաբեկչությունը ցույց տվեց իր այլանդակ դեմքը Ստամբուլում, Փարիզում, Անկարայում ու Թունիսում»,- ասել է նա:
Մերկելը միջազգային համայնքին կոչ է արել վճռական գործողությունների անցնել՝ զանազան ահաբեկչական խմբավորումների զինյալների դեմ պայքարում:
Ստամբուլի հրապարակում մահապարտ ահաբեկչի պայթյունի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել ու 15-ը վիրավորվել: Լրատվամիջոցները հայտնել են, որ 10 զոհվածներից 9-ը Գերմանիայի քաղաքացիներ են: Հայտնի է, որ տուժածների շարքերում կան նաեւ Հարավային Կորեայի, Նորվեգիայի ու Պերուի քաղաքացիներ: Երկրի իշխանությունները հայտնել են, որ ահաբեկչությունը կարող էր կազմակերպված լինել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից:



























