Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից արեւելք ընկած Աշ Շարկիա նահանգում բնակելի տան փլուզումից զոհվել է 5 մարդ եւ այդքանն էլ վիրավորվել են։  Այս մասին լրագրողներին հայտնել են շրջանի քաղաքացիական պաշտպանության վարչությունից։

5-հարկանի շենքը, որը կառուցվել էր տեխնիկական խախտումներով, փլուզվել էր երկուշաբթի երեկոյան։ Սկզբում փլատակների տակից դուրս էին հանել 3 զոհի եւ 5 վիրավորների մարմինները։

Օրվա վերջում փլատակների տակից հանել էին մի կնոջ եւ 6-ամյա երեխայի դիակները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։