Սենատոր Ջոն Մակքեյնը մեկնաբանել է նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփի ժողովրդականության աճը, տեղեկացնում է Associated Press-ը:

Ինչպես հայտնել է քաղաքական գործիչը, Թրամփի ելույթներն ամերիկացիների հոգիների «լարերին են դիպել»` նրանց հուզական արձագանքի դրդելով:  

«Մասամբ դա «Քարդաշյանի էֆեկտ է»` բազմաթիվ բաների խառնուրդ», — ասել է Մակքեյնը:

«Քարդաշյանի էֆեկտ» են կոչում այն հայտնիների ժողովրդականության աճը, որոնք տաղանդ չունեն եւ ոչինչ չեն ստեղծում:  

Միաժամանակ Մակքեյնը հրաժարվել է կանխատեսել, թե ով կդառնա ԱՄՆ-ի նախագահ: Նրա խոսքով, այդ կանխատեսումներում ինքը միշտ սխալվել է: Սենատորի խոսքով, ինքը պատրաստ է աշխատել ցանկացած թեկնածուի հետ, որը կհաղթի ընտրություններում: