Ռուսաստանի իշխանությունները հրաժարվել են Ուկրաինային փոխանցել Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլեւի որդուն՝ Հայսերին, որը մեղադրվում է չկանխամտածված սպանության մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ուկրաինայի արդարադատության նախարարությունը ստացել է Ռուսաստանի գլխավոր դատախազության պատասխանը, որում հաղորդվում է, որ Ուկրաինայում պատիժը կրելու համար Ջեմիլեւին արտահանձնելու մասին հարցումը մերժվել է»,- հայտարարել է Հայսեր Ջեմիլեւի փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:

Ջեմիլեւը դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը պարզել է, որ Հայսեր Ջեմիլեւը 2013 թվականի մայիսին սեփական տան բակում հրացանից կրակել է ընտանիքի ընկերոջ՝ 43-ամյա Ֆեւզի Էդեմովի ուղղությամբ: