Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է Քյոլնում տեղի ունեցած ամանորյա իրադարձություններից հետո արտաքսման կանոնները պարզեցնելու մասին: «Ծրագրում ենք զգալիորեն նվազեցնել գործընթացների թիվը, որոնք անհրաժեշտ են Գերմանիայում հանցագործություն կատարած օտարերկրացիների արտաքսման համար»,- ասել է նախարարը:

Փոփոխությունների համաձայն, նույնիսկ պայմանական ազատազրկումը կարող է արտաքսման համար հիմք դառնալ, եթե մարդը մեղադրվում է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, բռնություն կիրառելու եւ գողության մեջ: Դա վերաբերելու է նաեւ անչափահասներին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:

Հիշեցնենք, որ Քյոլնի ոստիկանությունը հետաքննում է Ամանորի նախաշեմին քաղաքի կենտրոնում միգրանտների կողմից կանանց դեմ բազմաթիվ հարձակումների մասին տեղեկությունը: