Հյուսիսային Կորեայի իշխանություները հայտարարել են, որ ջրածնային ռումբի փորձարկումը թույլ տվեց ավարտել սպառազինության մեջ բալիստիկ հրթիռների համար ջերմամիջուկային լիցքով մարտագլխիկների ներառումը:

«Այդ փորձարկման ընթացքում ամբողջությամբ ապացուցվեց մեր կողմից մշակված նոր փորձարարական ջրածնային ռումբի տեխնիկական բնութագրերի հստակությունը (…): Արդյունքում մենք կարողացանք ավարտել սպառազինության մեջ բալիստիկ հրթիռների համար փոքր չափերի եւ ստանդարտացված մարտագլխիկներով ջրածնային ռումբերրի ներառումը»,- ասված է հաղորդագրությունում:

Փհենյանը պարզաբանել է, որ ջրածնային ռումբի փորձարկումն այլ երկրների համար վտանգ չի ներկայացնում եւ նրանց ուղղված սադրանք չէ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Մոսկվայում Հյուսիսային Կորեայի դեսպանության տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան հունվարի 6-ին հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող փորձարկումների մասին: Աշխարհի երկրների եւ միջազգային կազմակերպությունների մեծ մասը կտրուկ արձագանքեց փորձարկումներին: