Թուրքական իշխանությունների ներկայացրած նախնական տվյալների համաձայն, Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում Գերմանիայի 8 քաղաքացի է զոհվել: Այս մասին հունվարի 12-ին հաղորդել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
«Մինչեւ հիմա թուրքական գերատեսչությունների ունեցած տվյալներով, կործանիչ ահաբեկչության զոհերի թվում 8 գերմանացի կա, եւս 9 հոգի վիրավոր է, այդ թվում՝ ծանր»,- ըստ ՌԻԱ Նովոստիի՝ լրագրողներին հայտնել է նախարարը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ի առավոտյան հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի Սուլթանահմետ հրապարակի տրամվայի կանգառի հարեւանությամբ այն պահին, երբ այնտեղ զբոսաշրջիկների խումբ է եղել: Իշխանությունների տվյալներով, 9 մարդ զոհվել է, 15 հոգի վիրավոր է: Զոհերի մեծ մասն օտարերկրացիներ են:


























