ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնարավոր է համարում նոյեմբերին նախանշված նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը: Միաժամանակ, գործող նախագահը վստահ է, որ միլիարդատերը խաղում է բնակչության վախերի վրա:
Սպասվում է, որ նախագահի պաշտոնում «Երկրի դրության մասին» իր վերջին ամենամյա ուղերձը Բարաք Օբաման կհրապարակի հունվարի 12-ին: Այդ իրադարձության նախաշեմին լրագրողները երկրի ղեկավարին հարց են ուղղել Թրամփի հաղթանակի հնարավորության մասին: «Լսեք, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Օբաման:
Ըստ «Իզվեստիա»-ի, Սպիտակ տան ղեկավարին նաեւ հարցրել են, արդյո՞ք ընդունում է պատասխանատվության իր բաժինը Թրամփի ժողովրդականության աճի համար, որը բազմիցս կտրուկ արտահայտվել է միգրացիայի սահմանափակման հարցի շուրջ:
«Գիտեք ինչ, կխոսենք, եթե նա հաղթի: Այդ ժամանակ էլ կխոսենք այդ հարցում իմ պատասխանատվության մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը:



























