ԱՄՆ-ում հետաքննում են ոստիկանի գնդակից 12-ամյա աղջկա մահվան դեպքը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Ողբերջությունը տեղի է ունեցել Հարիսբերգի (Փենսիլվանիայի նահանգ) արվարձանում: Ոստիկան Քլարք Սթիլին կրակ է բացել աղջկա հոր ուղղությամբ, երբ վերջինս ոստիկանի վրա ավտոմատ հրացան է ուղղել: Իրավապահը կրակել է տղամարդու ձեռքին, որից հետո գնդակը դիպել է նաեւ աղջկան: Փոքրիկը ստացած վնասվածքից մահացել է: Նրա հոր կյանքին վտանգ չի սպառնում, նրան մեղադրել են հարձակում գործելու մեջ:
Սթիլին եկել էր պարտքերի պատճառով ունեցվածքի բռնագրավման որոշումն իրագործելու համար: Դեռեւս անհայտ է՝ արդյոք ոստիկանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, թե ոչ:


























