Ռուսաստանը, չնայած տնտեսության անկմանը, ռեսուրսներ են ներդնում Ուկրաինայում եւ Սիրիայում, հաճախորդ երկրներ, որոնք Մոսկվայի աչքի առջեւ դուրս են մնում նրա ուղեծրից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, որտեղ ներկայացրել է իր կարծիքը ժամանակակից քաղաքական ու տնտեսական համաշխարհային համակարգի եւ դրանում ԱՄՆ դերի մասին:

«Հաճախորդ» բառը բացակայում է նրա ելույթի տեքստում, որը բաժանվել էր ելույթից առաջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Երբ բանը հասնում է յուրաքանչյուր կարեւոր միջազգային հիմնախնդրի, աշխարհի մարդիկ չեն նայում Մոսկվայի ու Պեկինի կողմը, նրանք մեզ են կանչում»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը աշխարհի ամենաուժեղ երկիրն է: «Մենք մեր զինվորականների վրա ավելի շատ գումար ենք ծախսում, քան հաջորդ 8 երկրները միասին վերցրած: Մեր զորքերը համաշխարհային պատմության մեջ լավագույն մարտական ուժն են»,-հայտարարել է Օբաման ու հավելել. «Ոչ մի երկիր չի համարձակվի հարձակվել մեզ կամ մեր դաշնակիցների վրա, որովհետեւ նրանք գիտեն, որ դա կործանման ուղի է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր դիրքերն ամբողջ աշխարհում ավելի ուժեղ են, քան այն ժամանակ, երբ ես ընտրվեցի նախագահի պաշտոնում»:

Օբամայի խոսքով, ամերիկյան առաջնորդությունը 21-րդ դարում չի նշանակում մնացած աշխարհի անտեսում, բացառությամբ այն դեպքերի, երբ ԱՄՆ-ը սպանում է ահաբեկիչների կամ իրականացնում «որեւէ փլուզված հասարակության օկուպացիա եւ վերականգնում»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի առջեւ կանգնած սպառնալիքներին, երկրի նախագահը նշել է, որ դրանք ավելի շատ գալիս են «չկայացած երկրներից», քան «չար կայսրություններից»: