Գվատեմալայի Չիմալտենանգո դեպարտամենտի բանտում բախումներ են տեղի ունեցել բանտարկյալների միջեւ, որի հետեւանքով սպանվել է 6 մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Գվատեմալայի պատիժների կատարման համակարգի տնօրեն Ալեքսանդեր Տորոն:
«Վիճաբանությունն սկսվել է տարբեր բանդաների միջեւ եղած հարաբերությունների պատճառով: Վեց բանտարկյալների մահվան պատճառները պարզվում են»,-ասել է Տորոն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Բանտի ներսում իրավիճակը հանդարտեցնելու համար ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ են բերվել:
Չիմալտենանգո դեպարտամենտի բանտում պահվում է շուրջ 520 մարդ, մինչդեռ այն նախատեսված է 150 բանտարկյալի համար: Նման իրավիճակ երկրի գրեթե բոլոր բանտերում, ինչն էլ հանգեցնում է բանտարկյալների միջեւ կոնֆլիկտների:


























