Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները պալատը վաղաժամ ցրելու առաջարկով դիմել են նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Մենք՝ բոլոր երեք խորհրդարանական խմբավորումների ներկայացուցիչներս, հանդես ենք եկել խորհրդարանի մաժլիսը վաղաժամ ցրելու նախաձեռնությամբ»,- համատեղ հայտարարության տեքստը կարդացել է պատգամավոր Նուրլան Աբդիրովը։
Պատգամավոր Վլադիսլավ Կոսարեւն իր հերթին նշել է, որ հիմա արագ եւ անհապաղ գործելու ժամանակն է։ Նրա խոսքով՝ բարեփոխումներն ու հակաճգնաժամային միջոցներն օպերատիվ իրականացնելու համար անհրաժեշտ են նոր ընտրություններ։
2012թ.-ից գործող մաժլիսի լիազորությունների ժամկետը լրանում է 2016թ.։



























