ԱՄՆ-ում նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը ձանձրալի է անվանել Կոնգրեսին ուղղված Բարաք Օբամայի ուղերձը:
«Երկրի վիճակի մասին» ուղերձն իսկապես ձանձրալի էր, դանդաղ ու թոշնած, շատ ծանր էր դիտվում»,-գրել է նա իր Twitter-ում:
«Դիմումն իսկապես ամենաձանձրալիներից էր, չկապակցված եւ ոչ ըստ էության, բոլոր նախկին դիմումներից, որոնք ես լսել եմ երկար ժամանակ: Շտապ նոր ղեկավարություն է պետք»,-առաջին գրառումից երկու ժամ անց գրել էր Թրամփը, հաղորդում է Gazeta-ն:
Կոնգրեսին ուղղված Բարաք Օբամայի ուղերձը վերջինն էր նրա նախագահության ընթացքում: Իր ելույթում ԱՄՆ նախագահը անդրադարձել է մի քանի թեմաների, այդ թվում տնտեսական իրավիճակի, ահաբեկչության եւ օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի մասին: Նա նաեւ կոչ է արել փակել Գուանտանամոն եւ հանել Կուբայի նկատմամբ առեւտրային էմբարգոն:



























