Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում Պակիստանի հյուպատոսարանի վրա կազմակերպած հարձակումից զոհվել է 2 մարդ։ Այս մասին հայտնել է Նանգարհարի նահանգապետի ներկայացուցիչ Աթաուլլահ Հոգիյանին։ Նրա խոսքով՝ մահապարտ ահաբեկիչը փորձել է մտնել հյուպատոսարանի շենք, սակայն նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները։ Դրանից հետո նա գործի է դրել պայթուցիկը։
Թաղամասում, որտեղ հնչել է պայթյունը, գտնվում են նաեւ Հնդկաստանի եւ Իրանի դեսպանատները։
Դեռեւս ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։




























