Պակիստանի հարավ-արեւելքում պայթյունից 15 մարդ է զոհվել, հայտնում է AFP-ն։ Ըստ առկա տեղեկությունների՝ պայթյունը որոտացել է Քվեթա քաղաքում՝ պոլիոմիելիտի պատվաստման կենտրոնի մոտ։

«Զոհվել է 15 մարդ, նրանցից 12-ը՝ ոստիկան, մեկը՝ զինվորական, երկուսը՝ քաղաքացիական անձինք»,- գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններից։

Վիրավորվել է եւս 10 մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։