Առնվազն 10 մարդ է զոհվել ու մեկն էլ վիրավորվել Քամերունի հյուսիսում գտնվող մզկիթում մահապարտ ահաբեկչի կազմակերպած պայթյունի հետեւանքով, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները:
Տարածաշրջանում գործող արմատական խմբավորումներից ոչ մեկն առայժմ պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























