Ռուսաստանցիները հեռու են մնում միջերկրական ծովի հանգստավայրերից Սիրիայի պատերազմի առթիվ քաղաքական վեճերի պատճառով: Իսկ հիմա էլ գերմանացիներն են տուժել Ստամբուլի հրապարակներից մեկում, որն այդ քաղաքում զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն էր: Ահաբեկչությունից հետո կալանավորվածներից երեքը ռուսաստանցիներ են:

«Մահապարտը, ով ինքն իրեն պայթեցրել էր եվրոպական խոշորագույն մայրաքաղաքի կենտրոնում, ոչ միայն խաղաղ զբոսաշրջիկների է սպանել, այլեւ հարված հասցրել մի ինդուստրիայի, որը 32 մլրդ դոլար արժե, եւ որն առանց այդ էլ արդեն տուժել էր հարեւանությամբ ընթացող հակամարտությունից,- գրում է Իզոբել Ֆինկելը BloombergBusiness-ում,- Անցած տարի ոչ ոք ավելի մեծ ավանդ չի ունեցել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում, քան ռուսաստանցիներն ու գերմանացիները: Նրանք օգնել են, որ Թուրքիան դառնա զբոսաշրջային վեցերորդ ամենապահանջված ուղղությունը: Ռուսաստանցիները հեռու են մնում միջերկրական ծովի հանգստավայրերից՝ Սիրիայի պատերազմի առթիվ քաղաքական վեճերի պատճառով: Իսկ հիմա էլ գերմանացիներն են տուժել Ստամբուլի հրապարակներից մեկում, որը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն էր այդ քաղաքում: Երեքշաբթի առավոտյան ավելի քան 10 մարդ է զոհվել»,- փոխանցում է Inopressa –ն:

«Մեր զբոսաշրջային ոլորտը 2016 թ. էլ ավելի մեծ կորուստ կկրի, մանավանդ եթե հաշվի առնեն ք, որ գերմանացիները Թուրքիա ժամանող զբոսաշրջիկների ամենախոշոր խումբն են,- ասել է Նազ Մասրաֆը՝ Eurasia Group ընկերությունից, որը զբաղվում է քաղաքական ռիսկերի հարցերով խորհրդատվությամբ: Անվտանգության մակարդակի նվազումը ու դրա ազդեցությունը զբեսաշրջության վրա կանդրադառնան նաեւ տնետսական տրամադրությունների վրա»:

«Թուրքիան ծրագրում է ընդլայնել զբոսաշրջության դերը, որպեսզի ամրապնդի այն տնտեսական վերելքը, որը սկսվել է զարգացող շուկաների կոլապսից ու քաղաքական իրարանցումից հետո, որի պատճառով երկու տարում ստիպված է եղել երկու անգամ ընտրություններ անցկացնել: Սակայն անցած տարի՝ 2006 թ. սկսած առաջին անգամ, զբոսաշրջիկների քանակը չի ավելացել»,- ասված է հոդվածում: