«Իսկական ֆիններ» կառավարական ազգայնական կուսակցության երիտասարդական բաժանմունքը ու ազգային ոստիկանության ղեկավար Սեպպո Կոլեխմայնենը կողմ են արտահայտվել փողոցային հակամիգրանտական պարեկներ՝ այդ թվում «Օդինի զինվորներ» ջոկատի ստեղծմանն ու գործունեությանը, հայտնում է «Ֆոնտանկա.Fi-ն»:
Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան նույնպես կողմ է ջոկատների գործունեությանը՝ չնայած նշել է, որ դրանք չեն կարող փոխարինել ոստիկանությանը: Ներքին գործերի նախարար Պետտերի Օրպոն, սակայն, համարում է, որ դրանք «չեն ամրապնդում անվտանգությունը, այլ հակառակը՝ ուժեղացնում են թշնամական տրամադրությունները», հայտնում է Lenta–ն:
Քեմի, Յոենսուու ու Ասիկալլա քաղաքներում առաջին փողոցային պարեկների ստեղծման մասին հայտնի դարձավ 2015 թ. վերջին: Դրանց ստեղծումը պայմանավորված էր միգրանտների աճող քանակով. Իմիգրացիոն ծառայության տվյալներով՝ անցած տարվա ընթացքում երկիրը 32.4 հազար փախստականների է ընդունել:
Նման ջոկատներ կազմակերպողները սովորաբար ծայրաստիճան աջ հայացքների տեր ակտիվիստներն են:



























