Ֆրանսիայի իշխանությունները որոշել են դադարեցնել ջիհադականների հավաքագրման հետ կապ ունեցող երեք կրոնական կազմակերպությունների գործունեությունը։ Այս մասին հունվարի 13-ին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը։

Կազմակերպությունները կապ ունեն Սենի եւ Մարնի դեպարտամենտի մզկիթի հետ, որը անցյալ տարվա դեկտեմբերի խուզարկումներից հետո փակվել էր։ Իրավապահները կրոնական հաստատությունում ատրճանակ եւ այլ սպառազինություն, ջիհադի մասին թղթեր, մի քանի համակարգիչ եւ կյանքի ապահովագրության մասին փաստաթղթեր էին հայտնաբերել։ Քննիչները հայտնաբերել էին ինչ-որ դպրոց, որի մասին տեղեկությունները հուսալի թաքցրել էին։

Մզկիթի նախկին ղեկավարը, որը հայտնի էր իր արմատական քարոզներով, 2014թ. փախել էր Եգիպտոս։ Նրան մեղադրում են Սիրիայում ջիհադի մասնակցելու համար կամավորներ հավաքագրելու եւ դաստիարակելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։