Դանիայի իշխանությունները եւս երեք շաբաթով՝ մինչեւ փետրվարի 3-ը, երկարաձգել են Գերմանիայի հետ սահմանին հսկողության ռեժիմը, հայտնել է ԵՄ-ին ինտեգրվելու հարցերով նախարարությունը:

Հունվարի 4-ին Դանիան տեղեկացրել էր միգրանտների հոսքի կապակցությամբ երկրի սահմաններին 10 օր ժամկետով սահմանային հսկողություն սկսելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր գնահատականով, պահպանվում է մեծ քանակությամբ անլեգալ միգրանտների՝ Դանիա թափանցելու վտանգը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերել է «Ռոյթեր» գործակալությունը:

ЕС Frontex սահմանապահ գործակալության տվյալներով 2015 թ. Եվրամիություն էր ժամանել ավելի քան 1.2 մլն միգրանտ: Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ սա խոշորագույն միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: