Բոսնիան եւ Հերցեգովինան մինչեւ հունվարի վերջ Եվրամիության անդամակցության պաշտոնական հայց կներկայացնի։ Այս մասին հայտնել է երկրի արտգործնախարար Իգորև Ցրնադակը, փոխանցում է Financial Times-ը։
«Մենք ջանում ենք հետեւել այդ որոշմանը»,- ասել է նա՝ նշելով, որ Լոնդոնից եւ Բրյուսելից ազդակներ են գալիս, որ ավելի կարեւոր է նախապատրաստել դիմումը, որը կարելի կլինի միանգամից ընդունել, այլ ոչ թե որակի հաշվին շտապել, փոխանցում է Gazeta-ն։



























