Ֆլորիդայում ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ գողին, որն իր կողոպտած տուն էր վերադարձել, այնտեղ մոռացած սառը թեյով շիշը վերցնելու համար, հայտնում է Gazeta –ն, վկայակոչելով Associated Press–ը:

Ինչպես նշում են, 23-ամյա հանցագործը վախեցել է, որ շիշը որպես ապացույց կարող են իր դեմ օգտագործել:

Հաղորդագրության մեջ ասված է, որ տվյալ գործի հետաքննության շրջանակում եւս մեկ 17-ամյա կասկածյալ է ձերբակալվել: