Քիշնեւում բողոքի ցույցի մասնակիցները հավաքվել են նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի նստավայրի մոտ, հայտնում է Jurnal.md-ը։

Հաղորդվում է, որ նախագահի նստավայրի մոտ հսկողություն են իրականացնում հարյուրավոր ոստիկաններ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոլդովայի Ժողովրդավարական կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է կուսակցության առաջին փոխնախագահ Վլադ Պլախոտնյուկին։

Հոկտեմբերի վերջին Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ հակակառավարական բողոքների ֆոնին խորհրդարանը կառավարությանն ու անձամբ Ստրելեցին անվստահության քվե էր հայտնել։