Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը զինվորականներին ուղղված իր շնորհավորանքում անհանգստություն է արտահայտել սահմանակից տարածքներում ահաբեկչական խմբավորումների գրոհայինների կողմից սպառնալիքների աճի եւ ռազմական բախումների կապապցությամբ, հայտնում է   «Գազետա.Uz»-ը:

«Ուզբեկստանին սահմանակից շրջաններում աճող սպառնալիքների եւ անընդհատ փոփոխվող իրավիճակի պայմաններում, որը չի բացառում տարբեր ավազակային միավորումների եւ դիվերսիոն խմբավորումների ներխուժումը մեր երկրի տարածք, հատուկ ուշադրության է արժանի ռազմական միավորների հետագա ամրապնդումը եւ կենտրոնացումը առաջին հերթին խոցելի օպերատիվ ուղղություններում», — ասել է նա:

Ուզբեկստանի նախագահը զինվորականների առաջ նաեւ խնդիր է դրել մեծացնել  երկրի զինված ուժերի զգոնությունը եւ ամրապնդել ներուժն ու   մարտունակությունը: