Իրանը տեղեկացրել է, որ Թեհրանի եւ միջազգային հանրության միջեւ ձեռք բերված համաձայնության համապատասխան, Արաքի ռեակտորը դադարեցրել է աշխատանքը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Իրանի ԱԳ նախարարը երեկ ինձ տեղեկացրեց, որ պլուտոնիումի ռեակտորն այլեւս չի աշխատում եւ առաջիկա ժամերին կլցվի բետոնով եւ կոչնչացվի»,- Վաշինգտոնում ելույթի ժամանակ հայտարարել է Քերրին: