Ժնեւում ավարտվել է Սիրիայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ ձեւաչափով հանդիպումը, ինչից հետո մեկնարկել են Անվտանգության խորհրդի մշտական անդամների ներկայացուցիչների խորհրդակցությունները:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, եռակողմ հանդիպումն ավելի քան 4 ժամ է տեւել: Օրակարգում եղել է Սիրիայի ընդդիմության եւ երկրում գործունեություն ծավալող ահաբեկիչների ցանկի մշակումը:
Այս շփումները նախորդում են հունվարի 25-ին Ժնեւում նախանշված միջսիրիական բանակցություններին:



























