ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բըրբենք քաղաքում 19-ամյա հայ երիտասարդին

ձերբակալել են կանաչ լազերով ոստիկանական ուղղաթիռի օդաչուին կուրացնելու փորձի համար։

GlendaleNewsPress-ի փոխանցմամբ, անցած ուրբաթ Գլենդելի եւ Բըրբենքի ոստիկանության ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել, երբ օդաչուն հայտնել է լազերով հարձակման մասին։ Բըրբենքի ոստիկանության սերժանտ Կլաուդիո Լոսաքոյի փոխանցմամբ, ուղղաթիռն օդում երկու անգամ է ենթարկվել հարձակման, իսկ վայրէջքից հետո կասկածյալը՝ Կարպիս Սանոսյանը երրորդ անգամ է լազերն ուղղել ուղղաթիռի ուղղությամբ, ինչի շնորհիվ հաջողվել է պարզել նրա տեղն ու ձերբակալել։

Իրավապահները առգրավել են լազերային սարքը, իսկ Սանոսյանին ազատ են արձակել 20 հազար դոլար գրավի դիմաց։ Հաջորդ ամիս նա կանգնելու է դատարանի առջեւ։

Նշենք, որ լազերն օդանավերի վրա պահելը Նահանգներում քրեական հանցանք է համարվում։