Ֆրանսիական Ալպերում ձնահոսքի հետեւանքով 3 մարդ է զոհվել, մասնավորապես, 2 դեռահաս Լիոնից եւ 1 դահուկորդ Ուկրաինայից: Նրանք պատահարի ժամանակ լեռնադահուկային մայրուղում են եղել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Չնայած վրա հասած մթությանը, դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են: Ձնահոսքի վայրում դեռեւս կարող են մարդիկ լինել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիոնի Անտուան դե Սենտ-Էքզյուպերիի անվան լիցեյի սաները՝ շուրջ 10 մարդ, Լե Դեզ Ալպում ձնահոսքի տակ է մնացել:


























