Վաշինգտոնն ու Մոսկվան շարունակում են աշխատել Սիրիայի ահաբեկիչների ցուցակը կազմելու ուղղությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնական Էնն Պատերսոնը:

«Մենք Ռուսաստանի հետ մշտապես քննարկում ենք Իրաքում եւ Սիրիայում ահաբեկչության խնդիրը: Մոսկվայի հետ աշխատում են այդ հարցի ուղղությամբ (ահաբեկիչների ցանկ ենք կազմում), աշխատանքները դեռեւս չեն ավարտվել»,- նշել է նա: