Charlie Hebdo երգիծական ամսագիրն ամանորի գիշերը Քյոլնում կանանց դեմ միգրանտների զանգվածային հարձակումների մասին ծաղրանկար է ներկայացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով L'Express-ը:
Նկարում արեւելյան արտաքինով տղամարդուց փախչող աղջիկ է պատկերված: Ծաղրանկարի վերին ձախ հատվածում սիրիացի 3-ամյա տղայի՝ Այլան Քուրդիի պատկերն է, որն ընտանիքի հետ փորձում էր Միջերկրական ծովով Եվրոպա հասնել:
Ծաղրանկարը մակագրվել է այսպես. «Ի՞նչ կաներ Այլան Քուրդին, երբ մեծանար: Գերմանիայում կանանց հետույքը պետք է կսմթեր»:



























