Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերություններում առաջացած ճգնաժամի հետեւանքով լարվածության թուլացման կոչ են արել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Առաջնորդները նաեւ լարվածության թուլացման կոչ են արել, որն առաջացել է՝ կապված Սաուդյան Արաբիայի եւ Իրանի հարաբերություններում ճգնաժամի հետ»,- ասված է հաղորդագրությունում: