Ջակարտայի կենտրոնում այսօր՝ հունվարի 14-ին, մի քանի պայթյուն է որոտացել, որոնցից մեկը ՄԱԿ-ի գրասենյակից ոչ հեռու: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Առաջին տվյալների համաձայն, մահացել է երեք մարդ: Ինդոնեզիայի մայրաքաղաքի կենտրոնական շրջանում նաեւ կրակոցների ձայներ են լսվել, հաղորդում է RG-ն:

Ոստիկանությունը հաստատել է երեք մարդու մահվան լուրը, սակայն թե ինչ է տեղի ունեցել աշխարհի ամենաշատ մահմեդական բնակչությունն ունեցող երկրի մայրաքաղաքում, դեռ անհայտ է: