Հարավային Լոս Անջելեսում կրակոցների հետեւանքով 3 մարդ է վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17.20-ին, Հայդ պարկում: Կրակոցների հեղինակն այս պահին ազատության մեջ է:

Վնասվածքներ են ստացել երկու կին եւ մեկ տղամարդ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Միջադեպի այլ մանրամասներ հայտնի չեն: