Նիկարագուայի հյուսիս-արեւմուտքում կոկաին տեղափոխող թեթեւ շարժիչով օդանավ է կործանվել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

«Օդանավն օդ  բարձրացել Կոստա Ռիկայի Սան Խոսե քաղաքի Պավես օդանավակայանից եւ ուղղություն վերցրել դեպի այդ երկրի խաղաղօվկիանոսյան ափի Տամարինդոյի շրջան»,-ասել է Նիկարագուայի ոստիկանության ներկայացուցիչը: Նրա խոսքով, օդանավում հայտնաբերվել է 90 կգ ընդհանուր քաշով 83 փաթեթ թմրանյութ:

Ենթադրաբար օդաչուն եւ երկրորդ օդաչուն դեպքի վայրից փախուստի են դիմել երկու ամենագնացներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Իրավապահ մարմինները սկսել են նրանց որոնումները: