Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ջակարտայի կենտրոնում այսօր՝ հունվարի 14-ին, մի քանի պայթյուն է որոտացել, որոնցից մեկը ՄԱԿ-ի գրասենյակից ոչ հեռու: Առաջին տվյալների համաձայն, մահացել է երեք մարդ: Ինդոնեզիայի մայրաքաղաքի կենտրոնական շրջանում նաեւ կրակոցների ձայներ են լսվում: