Ջակարտայում պայթյունների շարքի հետեւանքով ՄԱԿ-ի աշխատակից է վիրավորվել, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Նշվում է, որ պայթյուններից մեկը որոտացել է ՄԱԿ-ի գրասենյակի մոտ գտնվող Starbucks սրճարանում, հաղորդում է Gazeta-ն:

Ոստիկանության տվյալներով, Ինդոնեզիայի մայրաքաղաքում զինված հարձակումը կարող էին կազմակերպել «Իսլամական պետության» գրոհայինները:

CNN-ի փոխանցմամբ, գրոհայինների նպատակը կարող էլ լինել ոստիկանության բաժանմունքը: