Ճապոնիայի հյուսիսում 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի գլխավոր օդերեւութաբանական գործակալության կայքը։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 12։25-ին։ (Երեւանի ժամանակով՝ 07։25)։

Երկրաշարժի օջախը եղել է 50 կմ խորության վրա՝ Հոկայդո կղզու հարավային ափերից ոչ հեռու։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի 13 պրեֆեկտուրաներում, փոխանցում է Gazeta-ն։

Ի սկզբանե ցունամիի վտանգ էր հայտարարվել, սակայն ներկայումս Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալությունը չեղյալ է հայտարարել նախազգուշացումը։