Ադրբեջանի Սիյազանի շրջանում բողոքի ակցիայի ժամանակ, որը վերաճել է անկարգությունների, վիրավորվել է 5 ոստիկան եւ երեք ցուցարար: Այս մասին haqqin.az-ին հայտնել են այդ շրջանի ոստիկանության բաժնից:

Նշենք, որ հասարակական կարգը վերականգնելու գործողության ժամանակ ձերբակալվել է բողոքի ակցիայի 55 մասնակից:

Ձերբակալվածները 18-45 տարեկան մարդիկ են, մեծամասնությունը՝ գործազուրկ: Ներկայումս քաղաքում իրավիճակը կայունացել է: