Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը Մանհեթենի իր շքեղ բնակարաններից մեկը վաճառել է զգալի զեղչով։ 389 քառ/մ մակերեսով 4-սենյականոց բնակարանը, որն ունի 6 լոգասենյակ եւ անհատական վերելակ, վաճառքի էր հանվել դեկտեմբերի սկզբին 16.8 մլն դոլար նախնական գնով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Բնակարանը գտնվում է 5-րդ փողոցի վրա եւ զբաղեցնում է երկնաքերի ողջ 27-րդ հարկը։

Ինչպես չորեքշաբթի հայտնել է Bloomberg-ը, արդյունքում Թրամփը բնակարանը վաճառել է 14.1 մլն դոլարով, այսինքն՝ մոտ 16 տոկոս զեղչով։ Գնի իջեցումը պայմանավորված է Մանհեթենի այդ թաղամասում անշարժ գույքի գների անկմամբ։

Trump Organization-ի ներկայացուցիչ Ամանդա Միլերը հաստատել է վաճառքի փաստը, բայց նշել է, որ ինքը՝ միլիարդատերը, երբեք այդ բնակարանում չի ապրել։